Թուրքական Մամուլ

25.03.2024

2120078
Թուրքական Մամուլ

Սթար «Թուրքիան երկրորդն է Եվրոպայում մանրաթելային ենթակառուցվածքով»

Ենթակառուցվածքային և տեխնոլոգիական նախագծերում հաջող աշխատանք կատարելով՝ Թուրքիան օպտիկամանրաթելային ենթակառուցվածքով Ֆրանսիայից հետո դարձել է Եվրոպայում երկրորդ երկիրը։ Օպտիկամանրաթելից դեպի տուն ենթակառուցվածքը Թուրքիայում հասել է 18 միլիոն տնային տնտեսությունների:

Վաթան «Աթաթուրքի օդանավակայանը կլինի աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական և ձեռներեցության կենտրոնը»

Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆաթիհ Քաջըրն ասել է, որ իրենք ճանաչողական հանդիպում են անցկացրել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի տերմինալի շենքերի ապագայի վերաբերյալ։ Նախարար Քաջըրն ասաց. «Սա կլինի աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ձեռներեցության կենտրոնը»:

Յենի Շաֆակ «Թուրքիան արագացրել է նավթի արդյունահանումը»

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Շրնաք Գաբարում օրական 37 հազար բարել նավթ են արդյունահանում։ Նախարար Բայրաքթարն ասել է. «Ռամադան ամսվա վերջում (ապրիլի 9) մենք արդյունահանումը կհասցնենք 40 հազար բարելի։ «Մեր թիրախը մինչև տարեվերջ 100 հազար բարելն է»։



Այս թեմայով լուրեր