Թուրքական Մամուլ

24.04.2024

2131483
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք «Էրդողան. PKK-ն նաև սպառնալիք է Իրաքի համար»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչական PKK/PYD/YPG կազմակերպությունը սպառնալիք է Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար։ Էրդողանը հայտարարել է, որ այդ սպառնալիքի վերացումը ձեռնտու է նաև Իրաքին։

Հյուրրիյեթ «Ազգային ինքնիշխանության և երեխաների պաշտպանության օրվա ուղերձը Էրդողանի կողմից».

Նախագահ Էրդողանը ուղերձ է հղել ապրիլի 23-ի Ազգային ինքնիշխանության և երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Էրդողանն ասել է. «Հուսով եմ, որ մեր երեխաների յուրաքանչյուր օրը, որոնք մեր ապագայի գրավականն են, լցված կլինեն տոնի բերկրանքով»։

Վաթան «Ապրիլի 23-ը ողջ երկրում նշվեց ոգևորությամբ»

Ապրիլի 23-ի Ազգային ինքնիշխանության և երեխաների պաշտպանության օրը և Թուրքիայի Խորհրդարանի բացման 104-րդ տարեդարձը ողջ երկրում նշվել է ոգևորությամբ։ Երեխաները զվարճացան ապրիլի 23-ի միջոցառումներով: Երկրում անցկացվող միջոցառումների ժամանակ իշխանությունը մեկ օրով հանձնվել է երեխաներին, քաղաքները զարդարվել են դրոշներով և օդափոխվել են օդապարիկներ։



Այս թեմայով լուրեր