Թուրքական Մամուլ

22․04․2024

2130623
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Ֆիդան. Մեր ջանքերը կշարունակվեն անխափան, քանի դեռ չի ստեղծվել անկախ Պաղեստին պետություն»

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեկ համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել Մավրիտանիայի արտգործնախարար Մուհամմեդ Սալիմ Վիլդ Մերզուկի հետ ու ասել է․ «Մեր ջանքերն անխափան կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինքնիշխան Պաղեստին պետություն՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը»։

Սթար «Գովասանք Ջոնգից թուրքական պաշտպանական արդյունաբերությանը

Անկարայում Հարավային Կորեայի նոր դեսպան Ջոնգ Յոնդուն անդրադարձել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում իր երկրի և Թուրքիայի համագործակցությանը և ասել․ «Կարծում եմ, որ ապագայում հնարավոր են երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության նոր հնարավորություններ, քանի որ Թուրքիան զգալի հաջողությունների է հասել պաշտպանության ոլորտում, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը, անօդաչու ծովային մեքենաները և գերժամանակակից ռազմական ինքնաթիռները։

Սաբահ «Թուրք բժիշկները հույս են բերում աֆղան երեխաներին»

Թուրքիայի տարբեր քաղաքներից Աֆղանստան մեկնած 12 հոգուց բաղկացած կամավոր բժշկական թիմը բուժումն ու վիրահատությունը սկսել է մայրաքաղաք Քաբուլի Աթաթուրքի անվան մանկական հիվանդանոցում։ Թուրք բժիշկները հույս են բերում աֆղան երեխաներին։



Այս թեմայով լուրեր