Թուրքական Մամուլ

25․04․2024

2131773
Թուրքական Մամուլ

Վաթան «Էրդողան. Մենք աջակցություն ենք ակնկալում ահաբեկչության դեմ»

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ կայացած մամուլի ասուլիսում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենք անդրադարձել են նաև մարդկանց անդորրը խաթարող ահաբեկչական կազմակերպությունների, հատկապես PKK-ի և FETO-ի դեմ պայքարին և ասել. «Ես հայտարարել եմ, որ Գերմանիայի իշխանություններից ավելի մեծ աջակցություն ենք ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում»։

Հյուրրիյեթ «1915-ի վերաբերյալ ուղերձ Նախագահ Էրդողանից»

Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված ուղերձում նախագահ Էրդողանն ասել է. «Մենք թույլ չենք տա, որ թեկուզ մեկ հայ քաղաքացի մարգինալացվի, հեռացվի կամ իրեն երկրորդ կարգի զգա իր հայրենիքում։ Կարևոր է, որ մենք պատմության իրադարձություններին անդրադառնանք բանականության, խղճի և գիտության առաջնորդությամբ՝ առանց տեղիք տալով արմատական ​​դիսկուրսներին, մարգինալացմանը և ատելության լեզվին»:

Հաբերթուրք «Ուրալօղլու. Զենգեզուրի միջանցքով մենք նոր կապ կհաստատենք Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև»

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ասել է. «Մենք Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև նոր կապ կստեղծենք Զենգեզուրի միջանցքով, որը կապահովի ուղիղ երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումներ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։



Այս թեմայով լուրեր