Թուրքական Մամուլ

22.03.2024

2118895
Թուրքական Մամուլ

Վաթան «Ֆիդան. Իսրայելի միջուկային հռետորաբանությունը չի կարելի անտեսել»

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած միջուկային էներգետիկայի առաջին գագաթնաժողովում ասել ․ «Մինչ Գազայում կոտորածը շարունակվում է, միջուկային զենքի մասին Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները չեն կարող համարվել պարզապես «անխոհեմ»:

Սթար «Իրաքի հյուսիսում «անվտանգ գոտի» կստեղծվի»

ՊՆ աղբյուրներ․ «Մենք նպատակ ունենք դիմակայել մեր երկրին սպառնացող վտանգին հեռվից՝ ստեղծելով անվտանգ գոտի Իրաքի սահմանին և նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը տրանսպորտային և էներգետիկ նախագծերով»:

Հյուրրիյեթ «Պաշտոնական Անկարան հմտորեն ամրապնդվում է տարածաշրջանում»

Միջազգային ասպարեզում Թուրքիայի ձեռնարկած քայլերը հունական մամուլի ուշադրության կենտրոնում են։ Գնահատելով Թուրքիայի քայլերը՝ հարևան In.gr լրատվամիջոցը իր հրապարակած քարտեզով ուշադրություն հրավիրեց Անկարայի աճող ազդեցության վրա և մեկնաբանեց, որ «Պաշտոնական Անկարան հմտորեն ամրապնդվում է տարածաշրջանում»։



Այս թեմայով լուրեր