Թուրքական Մամուլ

13.01.2022

1761893
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «HURJET-ը կսկսի զանգվածային արտադրությանը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական համալիրում տեղի ունեցած Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում քննարկվել են Թուրքիայի զինված ուժերի եւ անվտանգության ստորաբաժանումների կողմից կիրառվող տեղական եւ ազգային համակարգերում նորերը ավելացնելու հարցեր։ Առաջին փուլի սերիական արտադրության որոշումը կայացվել է ուսումնական եւ թեթեւ հարձակողական HÜRJET ինքնաթիռի համար, որի առաջին թռիչքը նախատեսվում է հաջորդ տարի։

Յենի Շաֆակ «Թուրքիան փոխեց հավասարակշռությունը Արևելյան Միջերկրական ծովում»

Էներգառեսուրսների միջոցով Արեւելյան Միջերկրական ծովը ապակայունացնելու Հունաստանի քաղաքականությունը մեկ առ մեկ խորտակվում է Թուրքիայի վճռական դիրքորոշման պատճառով: Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) հրաժարվել է EastMed խողովակաշարից իր աջակցությունից, որը Թուրքիան փորձում էր անտեսել։ Պարզվել է, որ Կրետե կղզու մոտ դադարեցրել են նաեւ ֆրանսիական Total եւ ամերիկյան ExxonMobil ընկերությունները։

Վաթան «Առողջապահության Նախարար Քոջա Կարող եք ապահով օգտագործել Turkovac պատվաստանյութը»

Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ տեղական արտադրությամբ Turkovac պատվաստանյութը, որը մշակվել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ եւ հաջողությամբ անցել է բոլոր փուլային ուսումնասիրությունները ու հաստատվել է անհապաղ օգտագործման համար, ավելի արդյունավետ է, քան չինական Sinovac պատվաստանյութը։ Նշելով, որ Turkovac-ը նաեւ համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշներին, Քոջան ասեց. «Ոչ ոք չպետք է վարանի բարձրաձայն ասել, որ մենք կարող ենք անվտանգ օգտագործել մեր Turkovac պատվաստանյութը»:



Այս թեմայով լուրեր