Թուրքական Մամուլ

22․12․2021

1751037
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ․ «Նախագահ Էրդողան. Կրթությունն ու մշակույթը կլինեն 2053 թվականի մեր տեսլականի հիմնական կրողները»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ նախագահական համալիրում մասնակցել է Նախագահի մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակաբաշխությանը։ Էրդողանը ասեց․ «2053 թվականի մեր տեսլականի հիմնական կրողը լինելու է կրթությունն ու մշակույթը»։

Հաբեր Թուրք․ «Թուրքիայի Խորհրդարանի Նախագահ Շենթոփից  ՖԵԹՕ-ի նախազգուշացում Հյուսիսային Մակեդոնիային»

Թուրքիայի Խորհրդարանի Նախագահ Մուսթաֆա Շենթոփը Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանում կատարած ելույթում ՖԵԹՕ-ի նախազգուշացում կատարելով ասեց․ «Ցանկանում ենք, որ մեր բարեկամ Հյուսիսային Մակեդոնիան հաշվի առնի այն փաստը, որ ՖԵԹՕ-ն սպառնալիք և ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլ նաև այն բոլոր երկրների համար, որտեղ այն գտնվում է»։

Վաթան․ « Նախարար Ակարը ընդունեց Բոսնիա եւ Հերցեկովինայի գլխավոր շտաբի պետին»


Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սենադ Մասովիչի հետ։ Հանդիպմանը նշվել է, որ նախարար Աքարը հայտնել է երկու երկրների միջև ռազմական պատրաստության և համագործակցության հետագա մեծացմանն ուղղված ջանքերն արագացնելու անհրաժեշտությունը»։
 



Այս թեմայով լուրեր