Թուրքական Մամուլ

07․12․2021

1744113
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք․ «Թուրքիան համաճարակով հանդերձ մեծանալով շարունակել է ճանապարհին»

Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նշել է, որ բազմաթիվ ցուցանիշներ՝ սկսած աճի տեմպերից մինչեւ արտահանման ռեկորդներ, արդյունաբերական արտադրության աճից մինչեւ աշխատուժի մասնակցությունը, ցույց են տալիս, որ չնայած նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) համաճարակին, Թուրքիան շարունակում է իր ճանապարհը ուժեղանալով։ Օքթայը նշել է, որ շարունակում են առանց տեմպերը դանդաղեցնելու նոր ներդրումներ կատարել։

Հյուրրիյեթ․ «Աֆրիկյան երկրներին պատվաստումների օգնություն՝ թուրքական պետությունների կազմակերպությունից»

Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Հունգարիայի կողմից նվիրաբերված կորոնավիրուսի (Covid -19) նոր տեսակի պատվաստանյութերը հասել են Թուրքիա, եւ այդ պատվաստանյութերը ռազմական բեռնատար ինքնաթիռով ուղարկվել են աֆրիկյան երկու երկրներ՝ Թուրքիայի նվիրաբերած պատվաստանյութերի հետ միասին։ 400 հազար Sinovac չափաբաժիններ առաքվել են Բուրկինա Ֆասո, իսկ 211 հազար 200 դեղաչափ Sinopharm պատվաստանյութ՝ Տոգո։

Յենի Շաֆակ․ «TOGG-ը կմասնակցի Լաս Վեգասի, Սպառողական էլեկտրոնիկայի տոնավաճառին»

Թուրքիայի ավտոմոբիլային ձեռնարկությունների խմբի սոցկայքից կատարված հայտարարությանը տեղեկացրել են, որ Թուրքիայի տեղական եւ ազգային արտադրության էլեկտրական մեքենա TOGG-ը կցուցադրվի ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայանալիք CES 2022 (Consumer Electronic Show) Սպառողական էլեկտրոնիկայի տոնավաճառում։



Այս թեմայով լուրեր