Թուրքական Մամուլ

16․06․2021

1659028
Թուրքական Մամուլ

Սաբահ․ «Էրդոանն ու Ալիեւը ստորագրել են Շուշիի հայտարարագիր»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ Շուշիյում ստորագրեց՝ Շուշիի հայտարարագիր։ Էրդողանը իր ելույթում հայտարարել է, որ Ղարաբաղը գտնվում է իր տերերի ձեռքում եւ բարի լուր հայտնեց, որ «Որպես Թուրքիա ՝ մենք ծրագրում ենք հնարավորինս շուտ Շուշիյում բացել գլխավոր հյուպատոսություն»:

Հյուրրիյեթ․ «Ալիեւը Հալուկ Բայրաքթարին պարգեւադրել է Ղարաբաղի շքանշանով»

Նախագահ Էրդողանի Ադրբեջան կատարած  պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բայքարի գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարին պարգեւադրեց Ղարաբաղի շքանշան: Ղարաբաղի շքանշանը շնորհվել է ի գիտություն այն փաստի, որ Բայքարի արտադրած ԱԹՍ- ները մեծ դեր են խաղացել Ղարաբաղի հաղթանակում:

Յենի Շաֆակ․ «Գերամանական մամուլից Սելչուկ Բայրաքթարին գովասանք»

Գերմանիայում լույս տեսնող Handelsblatt թերթը գովեստի խոսքեր է ասել Բայքար- ի տեխնիկական ղեկավար Սելչուկ Բայրաքթարի ՝ Թուրքիային պատկանող զինված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ իր հոդվածում: Հոդվածում ասվեց․ «41-ամյա թուրք ձեռնարկատեր Բայրաքթարը համոզվել է, որ իր երկիրն ավելի լավ քարտեր ունի հնարավոր պատերազմներում եւ կարողացել է զայրացնել իր հարեւան Ռուսաստանին»։

 



Այս թեմայով լուրեր