Թուրքական Մամուլ

25.03.2021

1608183
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ. «Էրդողան. 2023 թվականը հաղթանակի տարի է լինելու»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության 7-րդ հերթական համագումարում հայտարարել է 2023 թվականի մանիֆեստը: Էրդողանը համագումարից հետո կատարած շնորհակալական խոսքում ասեց. «2023-ը Ժողովրդավարական դաշինքի հաղթանակի տարին է լինելու»: Էրդողանը համագումարում 1428 վավեր քվեները ամբողջը ստանալով կրկին հանձն է առել՝ Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության նախագահի պաշտոնը:

Սթար. «Թուրքիայից ԱՄՆ S-400-ի պատասխան»

ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն Բրյուսելում հանդիպեցէ ԱՄՆ-ի ԱԳՆ Անթոնի Բլինկենի հետ: Չավուշօղլուն ասեց. «Բլինկենի հետ անցկացրել ենք դրական հանդիպում: Հայտնել են, որ Ռուսաստանից գնել ենք S-400 եւ այս խնդիրը փակվել է մեզ համար: ԱՄՆ-ի ԱԳՆ-ի հետ համաձայնվել ենք Թուրքիայում կամ ԱՄՆ-ում ավելի ընդլայնված հանդիպում կատարել»:

Սաբահ. «Քոջա. 1,4 միլիոն Biontech պատվաստանյութ հասել է Թուրքիա»

Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան իր սոցկայքի գրառմանը նշել է, որ Biontech ընկերության 1,4 միլիոն պատվաստանյութը Թուրքիա է հասել եւ անվտանգության թեստավորումներից հետո կկիրառվեն ժողովուրդին:



Այս թեմայով լուրեր