ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարություններին հարձակման հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 24 մարդ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում հուլիսի 4-ի Անկախության օրվա տոնակատարություններին զինված հարձակման հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 24 մարդ։

1851945
ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարություններին հարձակման հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 24 մարդ

Հայլենդ պարկի ղեկավար Լու Ջոգմենը հայտարարել է, որ Անկախության օրվա շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 24-ը։

Լու Ջոգմենը լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ ասել է, որ կասկածյալի ինքնությունը պարզելուց հետո նրան բռնել են ոստիկանության նախաձեռնած խուզարկությունների արդյունքում։

Ըստ այդմ, կասկածյալը՝ 22-ամյա սպիտակամորթ ամերիկացի Կրիմոն, ով մեքենայով վարել է դեպքի վայրից մոտ 8 կիլոմետր դեպի հյուսիս, կարճ հետաքննությունից հետո կալանավորվել է։



Այս թեմայով լուրեր