Ռուսաստանը երկու լատվիացի դիվանագետներին հայտարարեկ է «պերսոնա նոն գրատա»

Ռուսաստանը Մոսկվայում Լատվիայի դեսպանատանը աշխատող երկու դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել։

2132220
Ռուսաստանը երկու լատվիացի դիվանագետներին հայտարարեկ է «պերսոնա նոն գրատա»

ՌԴ ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ հիշեցվել է, որ Լատվիան ավելի վաղ «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել ռուս 2 դիվանագետի։

Հայտարարության մեջ ասվում էր, որ սա «անհիմն» քայլ է, և այդ պատճառով նախարարություն է կանչվել Լատվիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դաչե Ռուտկան։

Հայտարարության մեջ նշվում է հետևյալը.

«Մոսկվայում Լատվիայի դեսպանատանը աշխատող երկու դիվանագետներ արտաքսվում են փոխադարձության սկզբունքի և դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն։ Լատվիական կողմին ասվել է, որ եթե Ռիգան շարունակի թշնամական գործողությունները ռուս դիվանագետների դեմ, Մոսկվան անխուսափելիորեն ցավոտ քայլեր կձեռնարկի Ռիգայի համար»։



Այս թեմայով լուրեր