Տանզանիայում ջրհեղեղների հետևանքով 155 մարդ է զոհվել

Տանզանիայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել 155 մարդ։

2132215
Տանզանիայում ջրհեղեղների հետևանքով 155 մարդ է զոհվել

Խորհրդարանում ունեցած ելույթում վարչապետ Կասիմ Մաջալիվան կիսվել է այն տեղեկությամբ, որ հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների հետեւանքով զոհվել է 155, վիրավորվել՝ 236 մարդ։

Նշելով, որ 26 շրջաններում անձրեւներից տուժել է 200 հազար մարդ, Մաջալիվան նշել է, որ վնասվել է 10 հազար տուն։

Ջրհեղեղների պատճառով տուժել են որոշ դպրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, առողջապահական հաստատություններ, սատկել են նաև գյուղատնտեսական բազմաթիվ կենդանիներ։

Տանզանիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ սպասվում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև հաջորդ ամիս։



Այս թեմայով լուրեր