Սթոլթենբերգ․ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է հաշվի առնեն Թուրքիայի մտահոգությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է հաշվի առնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները։

1848760
Սթոլթենբերգ․ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է հաշվի առնեն Թուրքիայի մտահոգությունները

Վաղը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկող ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ Ստոլտենբերգը պատասխանել է մամուլի անդամների հարցերին։

Սթոլթենբերգը հայտարարել է, որ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի շուրջ և նրան հրավիրել է վաղը Մադրիդում կայանալիք քառակողմ գագաթնաժողովին։

Նշելով, որ նախագահ Էրդողանը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը կհանդիպեն Մադրիդում, Ստոլտենբերգն ասել է.

«Իհարկե, նպատակը Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում առաջընթաց գրանցելն է: Ես խոստումներ չեմ տա, բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք ակտիվորեն աշխատում ենք առաջընթաց գրանցելու ուղղությամբ: ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումը պատմական որոշում է. Դա կլինի մի բան, որը կամրապնդի ՆԱՏՕ-ն և կնպաստի կայունությանը եվրատլանտյան տարածաշրջանում: Այսպիսով, նպատակը առաջընթաց գրանցելն է»:

Սթոլթենբերգը հայտարարել է, որ իրենք շատ են աշխատում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ուղղությամբ, սակայն պետք է հաշվի առնեն նաև Թուրքիայի անվտանգության մտահոգությունները։



Այս թեմայով լուրեր