Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 2 միլիոն 65 հազար 815-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 96 միլիոն 633 հազար, ապաքինվածների թիվն իսկ 69 միլիոն304 հազար է եղել:

1567331
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով՝ հասնելով 165 հազար 221-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 357-ով և հասել 153 հազար 857-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 28 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 628 հազար 405-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 16-ի, ևս 741 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 607 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 411 հազար 520 է եղել: Երկրում վարակվածների թիվը 24 միլիոն 809 հազար է եղել: Երկրում մոդերնա ընկերության մշակած պատվաստանյութերով պատվաստվածների մոտ ծանր կողմնակի ազդեցություններ ունենալու արդյունքում Կալոֆորնիա նահանգի որոշ շրջաններում կանխել են պատվաստանյութի աշխատանքները:

Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 211 հազար 511-ի է բարձրացել: Երկրում դեպքերի թիվը 8 միլիոն 575 հազարի է բարձրացել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 610 մարդ է մահացել, 33 հազար 355 նոր դեպք է հաստատվել: Համաճարակի սկզբից ի վեր զոհվածների ամենաբարձր մակարդակը երեկ գրանցված երկրում զոհվածների թիվը 91 հազար 470, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 466 հազար 849 է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում զոհվածների թիվը 603 է եղել ընդհանուր թիվը հասել է 83 հազար 157-ի: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 10 հազար 497 ավելանալով 2 միլիոն 400 հազար 598 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում մահացել է 373 մարդ, զոհվածների թիվը 70 հազար 342 է բարձրացել: Մեկ օրում 23 հազար 608 նոր դեպքով վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 938 հազար 333-ի է հասել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 54 հազար 173 է եղել: Երկրում դեպքերի թիվը 2 միլիոն 370 հազարի է բարձրացել:

Գերմանիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 49 հազար 244-ի, դեպքերի թիվն իսկ 2 միլիոն 71 հազարի է բարձրացել: Երկրում մինջեւ հիմա մեկ միլիոն 145 հազար մարդու կորոնավիրուսի պատվաստում է կատարվել: Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պայքարում հունվարի 5-ին կատարված եւ մինջեւ հունվարի 31 շարունակվելիք նախազգուշությունների ժամկետը երկարացվել է մինջեւ փետրվարի 14-ը:



Այս թեմայով լուրեր