Մեհմեդ Շիմշեքը մեկնել է Բրյուսել
Գանձերի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։
2139125
Նախարար Շիմշեքը բրյուսելյան իր շփումների շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա և կմասնակցի «Թուրքիա. առաջընթաց եվրոպական էկոհամակարգում» միջոցառմանը։
Շիմշեքը կհանդիպի Եվրամիության (ԵՄ) Էկոնոմիկայի հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի, ԵՄ հանձնաժողովի ներքին շուկայի հանձնակատար Թիերի Բրետոնի և ԵՄ ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալի շուկաների միության հանձնակատար Մաիրադ ՄակԳինեսի հետ:
Նախարար Շիմշեքն իր ծրագրի շրջանակներում ելույթ կունենա Բրյուսելի կարևոր ուղեղային կենտրոններից մեկում՝ Բրեյգելում, «Թուրքիա. առաջընթաց եվրոպական էկոհամակարգում» խորագրով միջոցառմանը։