Թուրքական Մամուլ

18.04.2024

2129299
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք «Էրդողան. Մենք բոլոր հանգամանքներում կպաշտպանենք Պաղեստինի անկախության համար պայքարը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում 14 հազար երեխայի սպանած Իսրայելը գերազանցել է անգամ Հիտլերին։ Էրդողանը հայտարարել է, որ իրենք բոլոր հանգամանքներում խիզախորեն պաշտպանելու են Պաղեստինի անկախության համար պայքարը։

Յենի Շաֆակ «Էրդողան. «Համասը դիմադրության շարժում է օկուպացնող Իսրայելի դեմ»

Նախագահ Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը դիմադրության շարժում է, որը պաշտպանում է պաղեստինյան հողերը զավթիչ Իսրայելից։ Գնահատելով Էրդողանի աջակցությունը Պաղեստինի անկախության համար մղվող պայքարին՝ ՀԱՄԱՍ-ն իր երախտագիտությունը հայտնեց Թուրքիային։

Սաբահ «Հաքան Ֆիդան. Տարածաշրջանում միակ զոհը Գազայի բնակիչներն են»

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարություն է արել պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ցեղասպանության քաղաքականության և վերջին զարգացումների մասին։ Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանում միակ զոհը Գազայի բնակիչներն են։  Հաքան Ֆիդանը ասել է. «Որպես տարածաշրջանային երկրներ՝ մենք չենք ցանկանում, որ երրորդ կողմերը իրենց հակամարտությունները բերեն այս աշխարհագրություն»։



Այս թեմայով լուրեր