Հնդկաստանը հրթիռ է փորձարկել

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է իր 250 կմ հեռահարության «Crystal Maze-2» բալիստիկ հրթիռը:

2131289
Հնդկաստանը հրթիռ է փորձարկել

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Crystal Maze-2-ի փորձնական արձակումը հաջող է իրականացվել։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ խնդրո առարկա միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումն ապացուցել է դրա օպերատիվ կարողությունը։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Բհարաթ Բհուշան Բաբուն սոցիալական մեդիայի X հարթակում իր գրառման մեջ ասել է. «Այս թեստը ընդգծում է օպերատիվ պատրաստվածությունը և ցուցադրում է տեխնոլոգիայի առաջընթացը»:

Հնդկաստանը ապրիլի 4-ին հայտարարեց, որ իր նոր սերնդի ներքին բալիստիկ «Ագնի Փրայմ» հրթիռի թռիչքային փորձարկումը հաջողությամբ իրականացվել է։


Պիտակներ: #հրթիռ , #Հնդկաստան

Այս թեմայով լուրեր