Նիգերիայում 13 մարդ է զոհվել

«Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության հարձակման հետևանքով Նիգերիայում 13 մարդ է զոհվել։

2024023
Նիգերիայում 13 մարդ է զոհվել

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Բորնո նահանգի Վուլարի գյուղում հարձակումն իրականացրել են «Բոկո Հարամ»-ի անդամները։

Հարձակման հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ, շատերը վիրավորվել են։

Նիգերիայում 2000-ականների սկզբից գոյություն ունեցող «Բոկո Հարամի» կողմից կազմակերպված զանգվածային բռնությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են կորցրել իրենց կյանքը։

Կազմակերպությունը 2015 թվականից հարձակումներ է իրականացնում նաև երկրի սահմանային հարևաններ Կամերունում, Չադում և Նիգերում։

Մյուս կողմից, Կադունա նահանգում փրկագնի դիմաց զինված անձանց կողմից առևանգված 10 մարդ փրկվել է գործողության արդյունքում։

Բանակի հասարակայնության հետ կապերի փոխտնօրեն Մուսա Յահայան նշել է, որ Կադունա նահանգի Չիկունի շրջանի Երո գյուղում զինված մարդկանց դեմ գործողություն է իրականացվել, և պատանդ վերցված 10 հոգի փրկվել են։

Նշելով, որ գործողության ընթացքում վնասազերծվել է 3 զինված մարդ՝ Յահայան կիսվել է տեղեկությունով, որ առգրավվել է նաև զենք և նմանատիպ զինամթերք։

Փրկագնի դիմաց առևանգումները սովորական բան են Նիգերիայում, թեև առևանգման համար պատիժը մահ է:



Այս թեմայով լուրեր