Ուկրաինան հարվածել է Բելգորոդին

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդ քաղաքի վրա ուկրաինական բանակի հարձակման հետեւանքով 5 մարդ է զոհվել։

2138619
Ուկրաինան հարվածել է Բելգորոդին

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում տարածել է տեղեկություն, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 20 մարդ։

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ ուկրաինական բանակը «ահաբեկչական» հարձակում է իրականացրել Բելգորոդ քաղաքի վրա։

Մինչ Կրեմլի նախագահական պալատի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Բելգորոդ քաղաքում տիրող իրավիճակի մասին, արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զահարովան Telegram ալիքում ասել է, որ «հարձակման հետևում կանգնած են Կիևի վարչակազմը և Արևմուտքը»։



Այս թեմայով լուրեր