ՄԱԿ-ը երկարաձգել է Սիրիա մարդասիրական օգնություն տանող Ջիլվեգյոզու դարպասի օգտագործումը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը ևս 6 ամսով երկարաձգել է որոշումը, որը թույլատրում է Թյուրքիյեյում գտնվող Ջիլվեգյոզու սահմանային դարպասի օգտագործումը հումանիտար օգնություն հասցնել Սիրիայի հյուսիս-արևմուտք:

1930237
ՄԱԿ-ը երկարաձգել է Սիրիա մարդասիրական օգնություն տանող Ջիլվեգյոզու դարպասի օգտագործումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը բաղկացած է 15 անդամներից, միաձայն ընդունել է բանաձևը, որը թույլ է տալիս մինչև հուլիսի 10-ը Թյուրքիյեյի տարածքով մարդասիրական օգնություն հասցնել մոտ 4 միլիոն մարդու։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2023 թվականին Սիրիայում շուրջ 15,3 միլիոն մարդ (2011 թվականից հակամարտությունը սկսվելուց ի վեր ամենաբարձր թիվը) մարդասիրական պաշտպանության և օգնության կարիք կունենա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2014 թվականին ընդունված բանաձեւի նախագծի համաձայն՝ միջազգային օգնություն է ուղարկվում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող շրջաններ։

Ներկայումս պարենային և դեղորայքային օգնությունը առաքվում է միայն Ջիլվեգյոզու սահմանային դարպասով։



Այս թեմայով լուրեր