Կանադան Իրանին փոխհատուցման է դատապարտել

Կանադական դատարանը Իրանին դատապարտել է փոխհատուցում վճարելու Կանադայի 63 քաղաքացիների հարազատներին, ովքեր իրենց կյանքը կորցրել են 2020 թվականի հունվարի 8-ին խոցված ուկրաինական ինքնաթիռում։

1756598
Կանադան Իրանին փոխհատուցման է դատապարտել

Որոշումը կայացվել է միջադեպի հետևանքով զոհված 6 կանադացիների հարազատների հայցով։

Ըստ այդմ, Օնտարիոյի Արդարադատության Գերագույն դատարանի դատավոր Էդվարդ Բելոբաբան 100 միլիոն դոլարի պատժիչ փոխհատուցում է սահմանել, որը կկիսվի վեց զոհերի ժառանգների կողմից:
Իր որոշման մեջ դատավոր Բելոբաբան ընտանիքի անդամներին 1 միլիոն դոլար է շնորհել առաջնորդության, խնամքի եւ բարեկամության կորստի համար, իսկ 6 միլիոն դոլար՝ ոչ նյութական վնասի եւ տառապանքի համար:

Իրանական վրեժխնդրությունից վախեցող Շահին Մողադամի, Մեհրզադ Զարեիի, Ալի Գորջիի եւ մյուս երեքի փաստաբան Մարկ Առնոլդը, CBC-ին ասաց, որ կանեն ամեն ինչ՝ փոխհատուցման թվերը հավաքելու համար:

Առնոլդը հայտարարել է, որ իր թիմը կբռնագրավի իրանական ակտիվները Կանադայում եւ արտերկրում, որ Իրանը նավթի տանկեր ունի այլ երկրներում եւ իրենք շարունակելու են օրինական պայքարը ընտանիքների պարտքերը հավաքելու համար։

Նշելով, որ իրավական պայքարն այս հարցում ունի երկու տարբեր հարթություններ, Առնոլդն ասաց. «Մենք պայքարում ենք մեր անհատական ​​պայքարը, սակայն Կանադայի կառավարությունը չի անում այն, ինչ պետք է:  Ես կոչ եմ անում վարչապետ Թրյուդոյին օգնել զոհերի ընտանիքներին»: 

Ուկրաինական ավիաուղիներին պատկանող «Բոինգ 737» տիպի մարդատար ինքնաթիռը կործանվել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից Կիեւ մեկնելու նպատակով 2020 թվականի հունվարի 8-ի առավոտյան օդ բարձրանալուց անմիջապես հետո, եւ օդանավում 176 հոգուց ողջ մնացածներ չեն եղել։ Ինքնաթիռում իրենց կյանքը կորցրածների թվում կան Կանադայի 63 քաղաքացիներ։

Իրանի իշխանությունները նախ չեն ընդունել  այն պնդումները, թե ինքնաթիռը խոցվել է, իսկ հետո Գլխավոր շտաբը հայտարարեց, որ ուկրաինական ինքնաթիռը պատահաբար խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից արձակված երկու հրթիռներով՝ «մարդկային սխալի» արդյունքում՝ անցնելիս « զգայուն ռազմական կետ»:

Իրանը հայտարարել է, որ դեպքից մոտ մեկ տարի անց 2020 թվականի դեկտեմբերի 30-ին զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին 150 հազար դոլար փոխհատուցում է վճարելու։
 



Այս թեմայով լուրեր