Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 223-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 2 միլիոն 436 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 110 միլիոն 305 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 85 միլիոն 180 հազարը անցել է:

1586036
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 223-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 223-ով՝ հասնելով 169 հազար 820-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւ ս 1 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 101-ով եւ հասել 161 հազար 577-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 211 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 694 հազար 357-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 156-ի, եւս 794 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 293 մարդ։

Զոհվածների թվի մեկ օրում 816 մարդ ավելանալով 500 հազար 804-ի բարձրացած համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում վարակվածների թիվն իսկ 26 հազար 903 մարդ ավելանալով 28 միլիոն 408 հազար 123-ը անցել է:
Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 816 մարդ է մահացել, 12 հազար 718 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 118 հազար 933-ի, վարակվածների թիվն իսկ 4 միլիոն 71 հազար185-ի է հասել: Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում ձեռք բերված հաջողությունը ամենատարիքոտների եւ վիրուսից ամենաշատը ազդվողների միջեւ նվազեցրել է մահացու դեպքերի թիվը:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 369 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 94 հազար 540-ի է հասել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 12 հազար 74 ավելանալով 2 միլիոն 751 հազար 657-ի է հասել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 310 մարդ է մահացել, զոհվածների թիվը 83 հազար 122 է եղել: Մեկ օրում 25 հազար 18 նոր դեպք է հաստատվել վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 514 հազար 147- ի է հասել:



Այս թեմայով լուրեր