Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 143-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 2 միլիոն 245 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 103 միլիոն 820 հազար, ապաքինվածների թիվն իսկ 75 միլիոն 510 հազար է եղել:

1575961
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 143-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 143-ով՝ հասնելով 167 հազար 231-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 5 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 535-ով և հասել 158 հազար 335-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1921 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 651 հազար 914-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 89-ի, ևս 772 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 35 մարդ։

Համաճարակում զոհվածների թվի 453 հազար 7 եղած համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում դեպքերի թիվն իսկ 26 միլիոն 808 հազար 375-ի է հասել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 406 մարդ է մահացել, 18 հազար 607 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 106 հազար 564, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 835 հազար 783 է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 329 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 88 հազար 845-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 7 հազար 925 ավելանալով 2 միլիոն 560 հազար 957 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում մահացել է 455 մարդ, զոհվածների թիվը 76 հազար 512 է եղել: Մեկ օրում 4 հազար 347 դեպք է հաստատվել, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 201 հազար 461-ի է հասել:



Այս թեմայով լուրեր