Բայրամով․Ադրբեջանը Ուկրաինային 40 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ Ուկրաինային 40 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն են տրամադրել։
2151785
Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած «Ուկրաինայի բարելավման 2024 կոնֆերանսում»։
Ասելով, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, Բայրամովը հայտարարել է, որ իրենք կողմ են հակամարտությունը դադարեցնելուն (որը շարունակվում է 2022 թվականից Ռուսաստանի հետ) և խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն առաջին երկրներից է, որը հումանիտար աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային և ասել. «Ադրբեջանը Ուկրաինային տրամադրել է 40 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ ներառյալ դեղորայք, սնունդ և էլեկտրաէներգիայի գեներատորներ»։