Թուրքիա-ԵՄ համագործակցությունը

Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն ընդունել է Հաջա Լահբիբին՝ Եվրոպական միության (ԵՄ) իրավահավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարին։

2232544
Թուրքիա-ԵՄ համագործակցությունը

Սոցցանցերի իր էջում կիսվելով մայրաքաղաք Անկարայի նախագահական նստավայրում կայացած հանդիպման մասին՝ Յըլմազը հայտարարել է, որ տարածաշրջանային մարտահրավերներն ու համաշխարհային զարգացումները մեկ անգամ ևս բացահայտեցին Թուրքիա-ԵՄ համագործակցության ռազմավարական նշանակությունը, որ հարաբերությունները պետք է դիտարկվեն ավելի լայն հեռանկարով։

«Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային խաղաղության և կայունության, այնպես էլ համշխարհային խնդիրների լուծման համար: Այս համատեքստում տիկին Լահբիբի հետ մեր այսօրվա հանդիպմանը քննարկեցինք մեր երկկողմ համագործակցության աճը, ինչպես նաև հումանիտար. ճգնաժամերը, իրավիճակը Գազայում և Սիրիայում, կամավոր վերադարձները և մենք կարևորել ենք մեր համագործակցության խորացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսին է անկանոն միգրացիայի դեմ պայքարը։

Մենք քննարկել ենք նաև հումանիտար օգնության ոլորտում Թուրքիայի առաջնորդությունը, ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմում մեր ներդրումը, Մաքսային միության թարմացումը, վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի արագացումը և բարձր մակարդակի երկխոսության մեխանիզմների ակտիվացումը։ Շնորհակալ եմ տիկին  Լահբիբին ընդհանուր տարածքներում կատարած այցելությունների և կառուցողական մոտեցման համար և հաջողություն եմ մաղթում նոր պաշտոնում», - ասաց փոխնախագահ Յըլմազը։


Պիտակներ: #Գազա , #Սիրիա , #ԵՄ , #Թուրքիա

Այս թեմայով լուրեր