Մեկնարկում են TRT վավերագրական մրցանակաբաշխությունները
Մեկնարկում են TRT վավերագրական մրցանակաբաշխությունները
Վաղվանից մեկնարկում է 15-րդ «TRT Միջազգային Վավերագրական Մրցանակաբաշխությունը», որը կազմակերպվելու է Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության ընկերության (TRT) կողմից։
TRT-ն հարստացնում է վավերագրական միջավայրը Թուրքիայում և աշխարհում, աջակցում պրոֆեսիոնալ և սիրողական վավերագրողներին:
TRT միջազգային վավերագրական ֆիլմերի 15-րդ մրցանակաբաշխությունը նշում է «Բյուրեղյա տարին»:
Դեկտեմբերի 12-15-ը Ստամբուլում կայանալիք միջոցառման այս տարվա թեման է «Չնայած հեռու է, իրականում շատ մոտ է»:
Ուշադրություն է հրավիրվելու աշխարհում տիրող քաոսին և պատերազմի սպառնալիքներին, հատկապես Գազայում տեղի ունեցած մարդկային ողբերգությանը։
Աշխարհի կարևոր փառատոներում մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերը և պաղեստինյան հիմնախնդիրներով զբաղվող ֆիլմերը հանդիսատեսին կներկայացվեն հատուկ ընտրանիով։
Միջոցառումը կներառի նաև վարպետության դասեր փորձառու ռեժիսորների հետ, հարցազրույցներ, պանելներ և սեմինարներ վավերագրական նկարահանման ներկայի և ապագայի վերաբերյալ:
Փառատոնի մրցանակների համար կպայքարեն 40 եզրափակիչի մասնակիցներ, որտեղ 4 անվանակարգերում 100 երկրներից 1700 հայտ է ներկայացվել։
Ավարտված վավերագրական ֆիլմերը կցուցադրվեն։
Ընդհանուր առմամբ 15 մրցանակներ, ներառյալ ««TRT 60-ամյակի հատուկ մրցանակներ»-ը, կհանդիպեն իրենց տերերին կիրակի օրը կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։
Փակման հաղորդումը և մրցանակաբաշխությունը կհեռարձակվեն TRT Belgesel (Վավերագական Ֆիլմ)-ի ուղիղ եթերում։