Թրամփ. Զելենսկին պատրաստ է բանակցել

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է բանակցել պատերազմը դադարեցնելու համաձայնագրի շուրջ։

2234280
Թրամփ. Զելենսկին պատրաստ է բանակցել

ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տանը ստորագրման արարողությունից հետո պատասխանել է օրակարգային հարցերին։

Թրամփն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը «ծիծաղելի» պատերազմ է և պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ ու ասել է․«Լսել եմ, որ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ, ես անմիջապես կհանդիպեմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման մարտադաշտ չի եղել, լավ կլիներ, որ այս պատերազմն ավարտվեր»:

Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Ուկրաինայի նախագահ Զելենսկին բանակցություններին, Թրամփը ասել է. «Զելենսկին պատրաստ է բանակցել մի գործարքի շուրջ, որը կդադարեցնի այս պատերազմը։ Ուկրաինան և Ռուսաստանը չափազանց շատ զինվորներ են կորցրել»։

Պնդելով, որ Չինաստանը որոշակի ազդեցություն և իշխանություն ունի Ռուսաստանի վրա՝ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նույնպես պետք է օգտագործի այդ ազդեցությունը՝ պատերազմը դադարեցնելու համար։

 

 



Այս թեմայով լուրեր