Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նոր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ և հայտարարել, որ իրենք բաց են Ուկրաինայի հարցի շուրջ երկխոսության համար։

2232599
Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ

Պուտինը մայրաքաղաք Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ։

Հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները։

Հանդիպման ժամանակ Պուտինը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, որ նա ցանկանում է վերականգնել կապը Ռուսաստանի հետ, և որ պետք է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը ու ասել է հետևյալը․«Իհարկե, մենք ողջունում ենք այս մոտեցումը եւ շնորհավորում ենք Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին երդմնակալության կապակցությամբ»։

Ընդգծելով, որ իրենք բաց են Ուկրաինայի հարցով ԱՄՆ նոր վարչակազմի հետ երկխոսության համար՝ Պուտինը ասել է. «Այստեղ ամենակարեւոր տարրը ճգնաժամի բուն պատճառների վերացումն է։ Խնդիրը լուծելու համար բացառվում է կարճաժամկետ զինադադար կամ ռազմական ուժերի վերազինման դադար, որպեսզի հակամարտությունը շարունակվի։ «Երկարաժամկետ խաղաղությունը պետք է ձեռք բերվի՝ հիմնվելով այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց և բոլոր ազգերի օրինական շահերի հարգման վրա»։



Այս թեմայով լուրեր