Օրակարգ - 15

Օրակարգ - 15 - 2018

949863
Օրակարգ - 15

Սիրիայում քիմիական ջարդ

 

Սրիրայի մայրքաղաք Դամասկոսի Արեվելյան Ղութա շրջանը քիմիական նոր հարձակում կատարվելու մասին լուրերը տարածվել միջազգային մամուլում։ Ցավոք սրտի հարձակման ընթացքում մահացողների մեծամասնությունը կազմել են կանայք եւ անչափահասներ։ Դեպքի վերաբերյալ կատարվող առաջին մեկնաբանումների համաձայն հարձակմանը օգտգագործվել է նյարդային գազ։ Պատերազմի սկիզբից իվեր ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող Արեվելյան Ղութան վերջին ժամանակաշրջանում թիրախ էր դարձել Ասադի իշխանության։ Ամիսներ շարունակ ռմբակոծվող քաղաքի թիրախներն էին նաեւ մզկիթ, դպրոց եւ հիվանդանոցներ։

            

Ձեզ ենք փոխանցում SETA ուսումնասիրող, գրող Ջան Աջունի թեմայի վերաբերյալ գնահատումները:

 

Մայրաքաղաք Դամասկոսում աշխարհագրական առումով ռեժիմին սպառնող եւ ռազմավարական դիրք ունեցող Արեվելյան Ղութայից ընդդիմադիրների ոչնչացումը մեծ կարեվորություն ուներ Ասադի համար։ Պատերազմի սկիզբից իվեր 7 տարի շրջափակման տակ գտնվող քաղաքը, Թուրքիա եւ Ռուսաստանի համաձայնված Աստանայի ժողովներում գտնվում էր զինաթափության տարածքների ցուցակում։ Բայց Սադին աջակցող Իրան եւ Ռուսաստանը պատճառաբանելով տարածաշրջանում գտնվող ահաբեկչական խմբավորումներին արդեն թիրախ էին վերցրել Արեվելյան Ղութային։ Ծանր ռմբակոծումներից հետո ընդդիմադիր խմբերը ընդունել էին Ռուսաստանի հսկողության տակ լքել քաղաքը եւ տեղափոխվել Թուրքիայի ազդեցության տակ գտնվող հյուսիսային բնակավայրեր, ընդ որում դա ընդունվել էր ու սկսել էին հեռանալ քաղաքից։

 

Տեղափոխման ընթացքի արդյունքում Արեվելյան Ղութայի Դումա շրջանում մնացել էր մենակ Ջեյս ուլ Իսլամ խմբավորումը։ Նրանց եւ ռեժիմի միջեւ բանակցություններին միջնորդ էր եղել Ռուսաստանը։ Ըստ Ռուսաստանի հետ ընդունվող համաձայնության, Ջեյս ուլ Իսլամը Դումայում մնալով հսկելու էր անվտանգությունը։ Բայց նշյալ պայմանավորվածությունը մերժվեց Ասադի կողմից։ Խմավորումը մերժել էր Դումայից դուրս գալ եւ կանգ էին արել բանակցությունները։ Այս պահում տեղի է ունեցել Դուման թիրախ վերցնող քիմիական հարձակումը։ Քիմիական հարձակման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ մահանալուց, խմբավորումը ստիպված ընդունեց հեռանալ Դումայից։ Դեպքից հետո վախ եւ մտահոգությունը ժողովրդին ու Ջեյս ուլ Իսլամին ստիպեց հեռանալ երկրի այլ բնակավայրերը։ Քիմիական հարձակման արդյունքում Ասադը տեղահանեց Դումայում գտնվող տեղի ժողովրդին եւ ընդդիմադիր խմբավորմանը։

 

Տեղահանման համաձայնության չլինելու դեպքում, Դուման գրավելու ծախսերը ավելի շատ էր լինելու։ Բոլորը տեղյակ էին, որ Ջեյս ուլ Իսլամը երկար ժամանակ կառուցել էր պաշտպանողական դիրքեր եւ անվտանգության օղակ էր կազմել ծանր զենքերի ու զինանոցների շնորհիվ։ Սիրիացի ընդդիմադիրների միջեւ ռազմական առումով ամենահզորն էր համարվում Ջեյս ուլ Իսլմաը, քանի որ մեծամասնությունը կազմված էր Սիրաիյի նախկին զինվորներից եւ Դամասկոսի տեսանկյունից մեծ ծախսերի պատճառ էր դառնում Դումայի պաշտպանությունը։ Դումայի նման Ասադը մեծ ծախսեր էր վճառել նաեւ Դերայայի զինվորական գործողության ընթացքում։ Քիմիական զենքի օգտագործումը Ասադին ազատում էր ռազմական մեծ ծախսերից։ Քիմիական զենքի օգտագործումը ինչքան էլ մարդկային արժեքներին դեմ լինի, ապա ռեժիմը այս ճանապարհով ձեռք բերել էր շահույթ։

 

Ասադի քմիական զենքի օգտագործումը եթե միջազգային հանրության քննադատումներին առկա չդառնա, ապա Դամասկոսի իշխանությունների համար լինելու է պատերազմի ամենաշահութաբեր միջոցներից մեկը։ Պատերազմի սկիզբից իվեր 215 անգամ քիմիական զենք օգտագործող Ասադը, միջազգային հանրության մեղմ հակազդեցությունը իմանալով շարունակում է նույն կիրառումներին։ Դիվանագիտական առումով ՄԱԿ-ի անվտանգության նիստում Ռուսաստանին վստահող ռեժիմը, զինվորական առումով էլ պաշտպանված է Մոսկվայի կողմից։ Փաստօրեն միջազգային հանրության լուր վերաբերմունքը, քիմիական զենքի օգտագործումը առավելություն է դարձնում Դումայում։

 


Պիտակներ: #օրակարգ

Այս թեմայով լուրեր