Սիրիայում պատերազմի հինգ տարիները…

Սիրիայում բախումները սկսեցին 2015 թվականի մարտի 15-ին

451749
Սիրիայում պատերազմի հինգ տարիները…

Սիրիայում բախումները սկսեցին 2015 թվականի մարտի 15-ին Դարայում հակակառավարական ցույցերով, որին հետեւեցին կառավարական, ընդդիմադիր, Էլ-Ղաիդայի շարունակություն Նուսրաի ճակատ, ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպություն եւ ՅՊԳ-ի նման խմբերի, հինգ տարբեր գլխավոր խմբերի միջեւ քաղաքացիական պատերազմ: Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է թե պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 250 հազար մարդ է մահացել: Սակայն, Սիրիայի քաղաքական հետազոտությունների կենտրոնի փետրվարի 10-ին հայտարարած զեկույցի համաձայն, մահացածների թիվը 470 հազարը գերազանցել է: 5 միլիոնից շատ սիրիացի՝ Թուրքիա, Լիբանան, Իրաք եւ Եգիպտոսի նման երկրներ մեկնելով գաղթական է դարձել: 2,7 միլիոն գաղթականով, Թուրքիան ամենաշատ գաղթական հյուրընկալած երկիրն է դարձել:

Սիրիայում հասարակ քաղաքացիների մահի պատասխանատուները՝

Վարչական ուժեր՝ 95,06 տոկոս 183.014 մարդ

Զինված ընդդիմադիր խմբեր՝ 1,48 տոկոս 2846 մարդ

Ոչ պարզ խմբեր՝ 1,1 տոկոս 2017 մարդ

ԻԼԻՊ՝ 1,03 տոկոս 1989 մարդ

Ամերիկյան կառավարության գլխավորությամբ դաշնակից ուժեր՝ 0,78 ոկոս 1989 մարդ

Ռուսական ուժեր՝ 0,21 տոկոս 1507 մարդ

ՅՊԳ՝ 0,18 տոկոս 403 մարդ

Պատերազմի սկիզբից մինջեւ հիմա 813 հազար գաղթականներ դիմում են կատարել ԵՄ-յան։ Հազարավոր սիրիացիներ փորձում են մեկնել դեպի եվրոպա, որը վերածվել է միջազգային գաղթականների ճգնաժամի։ Այդ պատճառովէլ անհրաժեշտ է լուծում գտնել Սիրիայում շարունակվող ճգնաժամին։

Սիրիայի քաղաքա-հետազոտական կենտրոնի 2015թ-ի զեկուցագրի համաձայն Սիրիայում մահացող 470 հազար հոգուց 400 հազարը զոհվել է հարձակումների արդյունքում, իսկ 70 հազարը հիմնականում սովածությունից։Վիրավորվել է նաեւ 1.9 միլիոն քաղաքացի։

2015թ-ին բնակչության 45 տոկոսը գաղթականներ են դարձել եւ ճամբարներում բնակեցվել է 1.7 միլիոն սիրիացիներ։

Դպրոցական տարիքի հասնող անչափահասների 45.2 տոկոսը ուսում չեն կարողանում ստանալ, քնադվել է ամեն չորս դպրոցից մեկը կամ էլ շենքը օգտագործում է այլ պահանջների համար։

Կյանքի երկարությունը 2010թ-ին հասնում էր 70 տարիքի, իսկ 2015թ-ին դա զիջել է 55.4 տարիքի սահմանը։

Գործազուրկի կարգավիճակ են ստացել 13.8 միլիոն հոգի եւ ամեն երեք ընտանիքներից մեկը ունի պարտքեր։ Աղքատությունը աճել է 85, իսկ բնակչությն աղքատ մասն է կազմում 69.3 տոկոսը։

Պատերազմի ծախսերը կազմում են 255 միլիոն դոլար։



Այս թեմայով լուրեր