Մեհմեթ Մուշ․ Թյուրքիյեն հասել է արտահանման հունվարյան ամենաբարձր արժեքին

Առևտրի նախարար Մեհմեթ Մուշ.

1941142
Մեհմեթ Մուշ․ Թյուրքիյեն հասել է արտահանման հունվարյան ամենաբարձր արժեքին

«Մենք հասել ենք հունվարյան արտահանման ամենաբարձր արժեքին, հունվարին մեր արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10,4 տոկոսով և հասել 19,4 միլիարդ դոլարի։

Մայրաքաղաք Անկարայում հանդես գալով հայտարարությամբ՝ նախարար Մուշն ասել է, որ Թյուրքիյեն հասել է արտահանման հունվարյան ամենաբարձր արժեքին.

«Մեր արտահանումը շարունակեց այն թափը, որը ձեռք էր բերել անցյալ տարի նաև այս տարվա առաջին ամսում և հասավ հունվարյան արտահանման ամենաբարձր արժեքին։ Հունվարին մեր արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10,4 տոկոսով և հասել 19,4 միլիարդ դոլարի», տեղեկացրել է Մեհմթ Մուշը։

 



Այս թեմայով լուրեր