Սիրիայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել

Սիրիայի հյուսիսում գտնվող Ազեզ թաղամասում ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել։

2122563
Սիրիայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել

Մեքենայի մեջ տեղադրված ռումբը պայթել է ընդդիմադիրների կողմից վերահսկվող Ազեզ քաղաքի բանուկ փողոցում՝ Քիլիսի դիմաց:

Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 քաղաքացի։

Հարձակումից հետո շրջակա տարածքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ վիրավորները տեղափոխվել են Ազեզի հիվանդանոց։

Տեղի անվտանգության ուժերը հետաքննել են դեպքի վայրը և հետաքննություն են սկսել հարձակման վերաբերյալ:

Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։



Այս թեմայով լուրեր