Միցոտակիս․ անընդունելի է, որ պաղեստինցիները բռնի կերպով ուղարկվեն Եգիպտոս

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ անընդունելի է, որ պաղեստինցիները բռնի կերպով ուղարկվեն Եգիպտոս։

2116578
Միցոտակիս․ անընդունելի է, որ պաղեստինցիները բռնի կերպով ուղարկվեն Եգիպտոս

Եգիպտոս այցելած Կիրյակոս Միցոտակիսին ընդունել է նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։

Նշելով, որ հանդիպման ժամանակ ինքը խորապես մտահոգված է Գազայում տիրող իրավիճակով, Միցոտակիսն ասել է.«Ես կրկնում եմ հրադադարի և պատանդներին որքան հնարավոր է շուտ ազատ արձակելու իմ կոչը» ու շարունակել է․

Անդրադառնալով Իսրայելի կողմից Գազայի բնակիչներին Եգիպտոս արտաքսելու քաղաքականությանը՝ Միցոտակիսն ասել է.«Անընդունելի է, որ պաղեստինցիները բռնի կերպով ուղարկվեն Եգիպտոս»։

Նշելով, որ Ռաֆահ քաղաք հնարավոր ցամաքային ներխուժումը անհանգստացնում է ինչպես իրեն, այնպես էլ եվրոպացի մյուս առաջնորդներին՝ Միցոտակիսը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է աշխատի միասին՝ կանխելու Գազայի անկայունության տարածումը ողջ տարածաշրջանում։

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 32 հազար մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։



Այս թեմայով լուրեր