Երկրաշարժ Իրանում

Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

2111022
Երկրաշարժ Իրանում

Իրանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ 5,6 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը Սիստան-Բելուջիստան նահանգի Ֆենուչ քաղաքն էր, գրանցվել է տեղական ժամանակով 07.50-ին։

Նշվել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 80 կիլոմետր խորության վրա։

Սիստան-Բելուջիստան ճգնաժամային կառավարման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ տարածաշրջանից վնասների մասին տեղեկություն առայժմ չի ստացվել։


Պիտակներ: #երկրաշարժ , #Իրան

Այս թեմայով լուրեր