Իսրայելը կրկին հարձակվեց օգնության սպասողների վրա

Նշվում էր, որ Գազայի հատվածի հյուսիսում մարդասիրական օգնության սպասող պաղեստինցիների վրա իսրայելական բանակի նոր հարձակման հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել ու վիրավորվել։

2110335
Իսրայելը կրկին հարձակվեց օգնության սպասողների վրա

Գազայի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ իսրայելական ուժերը համակարգված ցեղասպանական պատերազմ են մղում Գազայի հյուսիսում հարյուր հազարավոր քաղցած մարդկանց դեմ։

Կուդրան հայտարարել է, որ իսրայելական ուժերը «սարսափելի ջարդ» են իրականացրել Գազա քաղաքի հարավում գտնվող Ալ-Քուվեյթի հանգույցում, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել։

Նախօրեին Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր Բելահում իսրայելական բանակի կողմից մարդասիրական օգնության մեքենայի թիրախավորման արդյունքում 9 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Փետրվարի 29-ին իսրայելական բանակը ռմբակոծելով և կրակ բացելով Գազայի հարավում մարդասիրական օգնություն սպասող պաղեստինցիներին թիրախավորել է, հարձակման հետևանքով զոհվել է 118, վիրավորվել՝ 760 մարդ։



Այս թեմայով լուրեր