Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է 11 հազար երեխա և 7 հազար 500 կին

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 11 հազար երեխա և 7 հազար 500 կին։

2092380
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է 11 հազար երեխա և 7 հազար 500 կին

Գազայի կառավարության լրատվական գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի կողմից Գազայի վրա 108 օրվա հարձակումների հետևանքով զոհված 25 հազար 490 մարդկանցից 11 հազարը երեխաներ են, 7 հազար 500-ը՝ կանայք։

Հաղորդվում է, որ Գազայում փլատակների տակ կամ անհետ կորած է մնում 7 հազար մարդ, որոնց 70 տոկոսը կանայք ու երեխաներ են, իսկ 63 հազար 354 մարդ վիրավորվել է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսն իր «X» սոցիալական ցանցում ասել է. «Հոկտեմբերի 7-ից Գազայի դեմ վայրագությունների նվազում չի գրանցվել». Նա հայտարարել է, որ Գազայում ամեն ժամ 2 մայր է սպանվում։

 



Այս թեմայով լուրեր