Իրանում Պակիստանի հարձակման հետևանքվ 7 մարդ է մահացել

Իրանը հայտարարել է, որ սահմանամերձ շրջանի գյուղերից մեկի վրա Պակիստանի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 3 կին և 4 երեխա։

2090190
Իրանում Պակիստանի հարձակման հետևանքվ 7 մարդ է մահացել

 

Իրանի պետական ​​հեռուստատեսության հետ զրույցում Սիստան-Բելուջիստան նահանգի փոխնահանգապետ Ալի Ռեզա Մերհամեթին հայտնել է, որ Պակիստանն առավոտյան հրթիռային հարված է հասցրել նահանգի սահմանամերձ շրջանի գյուղերից մեկին։

Իրանցի պաշտոնյան ասեց. «Այս հարձակման հետևանքով 3 ոչ իրանցի կին և 4 երեխա են զոհվել»

Նշելով, որ պայթյուն է տեղի ունեցել նաև նահանգի Սերավան քաղաքում, Մերհամեթին հայտարարել է, որ այնտեղ մարդկային կորուստներ չեն գրանցվել։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգում «ահաբեկիչների թաքստոցների» դեմ մի շարք խիստ համակարգված և հատուկ թիրախավորված զգայուն ռազմական հարձակումներ են իրականացվել:

Հայտարարության մեջ նշվում է, որ մի շարք զգայուն ռազմական հարձակումներ են իրականացվել Սիստան-Բելուջիստան նահանգում «ահաբեկիչների թաքստոցների» վրա, և որ բազմաթիվ «ահաբեկիչներ» սպանվել են հետախուզության վրա հիմնված գործողության ընթացքում։

 



Այս թեմայով լուրեր