Ադրբեջանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հայտարարության մեջ ասվում է, որ տեղի ժամանակով ժամը 08.16-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կասպից ծովը։

2073592
Ադրբեջանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայտարարության մեջ նշվում է, որ 5,6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է 68 կիլոմետր խորության վրա՝ Աբշերոն թերակղզուց 56 կմ հյուսիս։

Երկրաշարժից հետո, որը զգացվել է նաև մայրաքաղաք Բաքվում, որևէ ավերածություն կամ մարդկային կորուստ չի եղել։



Այս թեմայով լուրեր