Յորգոս Երապետիտիս․ Թուրքիայի հետ խնդիրները ցանկանում ենք լուծել «արդյունավետ երկխոսության» միջոցով

Հունաստանի արտգործնախարար Յորգոս Երապետիտիսը հայտարարել է, որ իրենք ցանկանում են Թուրքիայի հետ խնդիրները լուծել «արդյունավետ երկխոսության» միջոցով։

2060731
Յորգոս Երապետիտիս․ Թուրքիայի հետ խնդիրները ցանկանում ենք լուծել «արդյունավետ երկխոսության» միջոցով

Իր երկրում լույս տեսնող «Տո Վիմա» թերթին տված հարցազրույցում՝ Եռապետիտիսը հայտարարել է, որ պաշտոնական Աթենքը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել բոլոր հարեւան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Հունաստանի նախարարն ասել է․

«Մենք ցանկանում ենք արդյունավետ երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ: Կա երկխոսության հիմք, որը կհանգեցնի փոխշահավետ համաձայնությունների: Քաղաքացիական պաշտպանության, միգրացիոն քաղաքականության և զբոսաշրջության հարցերն այն ոլորտներն են, որտեղ կարելի է դրական համաձայնություններ կնքել երկու երկրների միջև»։



Այս թեմայով լուրեր