«Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ աջակցում են ՀԱՄԱՍ-ին

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը հայտարարեց, որ իրենք աջակցում են ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ ձեռնարկած հարձակմանը։

2047688
«Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ աջակցում են ՀԱՄԱՍ-ին

 

Հըզբոլլահի գրավոր հայտարարությունը տարածվել է Al Mayaden հեռուստատեսության կայքում, որը հայտնի է կազմակերպության հետ մտերմությամբ։

Հայտարարության մեջ պաղեստինյան դիմադրության խմբերին շնորհավորել են Գազայի հատվածով Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի կողմից ձեռնարկված հարձակման համար, և ասվել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունը «վճռական պատասխան է Իսրայելի շարունակական հանցագործություններին և սրբությունների ոտնահարմանը»:

«Հեզբոլլահը» կոչ է արել «արաբական, իսլամական երկրներին և աշխարհի բոլոր ազատ ժողովուրդներին աջակցել Պաղեստինի ժողովրդին և նրա դիմադրության շարժմանը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Հեզբոլլահը» ուշադիր հետևում է պաղեստինյան դաշտում տեղի ունեցող զարգացումներին և մշտական ​​կապի մեջ է պաղեստինյան կողմերի հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի կառավարությունը պետք է դասեր քաղի դաշտում պաղեստինյան դիմադրության սովորեցրածից, և որ դա ուղերձ է ողջ միջազգային հանրությանը և իսլամական աշխարհին, հատկապես Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ձգտողներին։

 

 

 



Այս թեմայով լուրեր