5,7 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանում

Ադրբեջանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

2006649
5,7 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանում

Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 00:01-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաչմազ գավառից 80 կմ հյուսիս-արևելք՝ 20 կիլոմետր խորության վրա։

Հայտարարության մեջ, որում նշվում էր, որ երկրաշարժը զգացվել է մի քանի քաղաքներում ասվել է․

«Երկրաշարժի հետեւանքով ավերածությունների կամ մարդկային կորուստների մասին նախարարությունը տեղեկություն չի ստացել»։

Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը հայտնել է, որ Կասպից ծովի ադրբեջանական ափին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։



Այս թեմայով լուրեր