Հաջիզադե․ Հայաստանի կողմից ձերբակալված 2 ադրբեջանցի զինվորները ենթարկվել են խոշտանգումների

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանի կողմից ձերբակալված 2 ադրբեջանցի զինվորները ենթարկվել են բռնությունների և խոշտանգումների։

1974591
Հաջիզադե․ Հայաստանի կողմից ձերբակալված 2 ադրբեջանցի զինվորները ենթարկվել են խոշտանգումների

Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն անելով՝ Հաջըզադեն նշել է, որ օրեր առաջ Նախիջեւանի Շահբուզ շրջանի ուղղությամբ անհետացած զինվորները ձերբակալվել են Հայաստանի կողմից։

Հաջիզադեն ասել է հետևյալը․

«(Մեր զինվորները) ենթարկվել են բռնությունների և խոշտանգումների: Նման դաժան վերաբերմունքը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, բացարձակապես անընդունելի է և պետք է միջազգայնորեն դատապարտվի»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եղանակային վատ պայմանների և սահմանափակ տեսանելիության պատճառով 2 զինծառայող անհետ կորել է։

Սոցկայքերում տարածվել են Հայաստանում զինվորների բերման ենթարկված և ծեծի ենթարկվածների պատկերները։



Այս թեմայով լուրեր