Հունաստանում գնացքի վթար՝ 32 մարդ է զոհվել
Հունաստանում երկու գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։
1953000
Վթարը տեղի է ունեցել Սալոնիկ եւ Լարիսա քաղաքների միջեւ գտնվող Տեմպի շրջանում։
Ճակատ-ճակատի բախվել են մարդատար գնացքը և հակառակ կողմից եկող բեռնատար գնացքը, և մարդատար գնացքի վագոնները շրջվել են։
Վթարից հետո երկու գնացք է բռնկվել, տարածք են ուղարկվել հրշեջներ և շտապօգնության մեքենաներ։
Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։
Մտավախություն կա, որ զոհերի ու վիրավորների թիվը կավելանա։