Իրանը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆին կանչել է ԱԳՆ

Լոնդոնի դեսպանատան շենքի վրա հարձակումից հետո Իրանը հայտարարեց, որ արտաքին գործերի նախարարություն է կանչել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆին։

1908559
Իրանը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆին կանչել է ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարության կայքում արված հայտարարության մեջ նշվում է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Շերքլիֆը կանչվել է ԱԳՆ՝ Լոնդոնում Իրանի դեսպանատան վրա հարձակումից հետո։

Հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանին հիշեցվել է «Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում Մեծ Բրիտանիայի կառավարության ստանձնած պարտավորությունները» և բողոքի նոտա տրվել։

Մյուս կողմից Դեսպան Շերքլիֆն իր ափսոսանքն է հայտնել հարձակման կապակցությամբ և ասել, որ իրավիճակը կփոխանցի Լոնդոն և հույս ունի, որ ապագայում նման խնդիրների հետ չի բախվի։



Այս թեմայով լուրեր