Սուդանի․ Թյուրքիյեն կարող մեծ դեր խաղալ մեր երկրի զարգացման գործում

Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա էս-Սուդանին ասել է, որ Թյուրքիյեն, որը տնտեսապես զարգացած երկիր է, կարող է դեր խաղալ իր երկրի զարգացման գործում։

1904014
Սուդանի․ Թյուրքիյեն կարող մեծ դեր խաղալ մեր երկրի զարգացման գործում

 

Վարչապետ Սուդանին մայրաքաղաք Բաղդադում կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

Իրաք-Թյուրքիյե հարաբերությունների ապագայի մասին հարցին Սուդանին պատասխանել է հետևյալ կերպ․

«Մենք երկու երկրների միջև ընդհանուր առևտրի մեծ ծավալ ունենք և այլ ոլորտներում ունենք մեծ համագործակցություն։ Թյուրքիյեն տնտեսապես զարգացած երկիր է և կարող է դեր խաղալ Իրաքի զարգացման գործում»։

Նշելով, որ երկու երկրների միջև կան նաև ընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են ջուրը և անվտանգությունը, վարչապետ Սուդանին շարունակեց հետևյալը.

«Տեղումների նվազումը, Թյուրքիյեյից ու Իրանից եկող ջրի ցածր քանակությունը մեզ համար ջրի խնդիր է ստեղծում, մենք կողմ ենք համագործակցությանն ու լուծմանը՝ այդ հարցում դիվանագիտական ​​ճանապարհով։ Այս երկրներից Իրաքի ջրի բաժինը նույնպես միջազգային իրավունքի պահանջ է: Ջրի հետ կապված երկկողմ բանակցություններ կարող են լինել, որովհետեւ մեր գյուղատնտեսության ռազմավարության համար ջուր է պետք»:

 

 



Այս թեմայով լուրեր