Թուրքական պետությունների կազմակերպությունը ցավակցական ուղերձ է հղել ադրբեջանցի զինվորների համար

Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը ցավակցական ուղերձ է հղել ադրբեջանա-հայկական սահմանային գծում բախումների հետևանքով զոհված ադրբեջանցի զինվորների համար։

1879621
Թուրքական պետությունների կազմակերպությունը ցավակցական ուղերձ է հղել ադրբեջանցի զինվորների համար

Ըստ Թուրքական պետությունների կազմակերպության գրավոր հայտարարության՝ գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը հայտարարել է, որ «անհանգստացած է Հայաստանի զինված ուժերի ռազմական սադրանքներով» Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով և դատապարտել է այն։

Ամրեևն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացի կարևորությունը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։

Վերահաստատելով իր աջակցությունը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականությանն ու անձեռնմխելիությանը, Ամրեևը Հայաստանին հրավիրել է պահպանել երկու հարևան երկրների միջև առկա պայմանավորվածությունները։

Ամրեյեևն ասեց․

«Քարտուղարությունը իր ցավակցությունն է հայտնում նահատակների ընտանիքներին, Ադրբեջանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը զոհվածների համար, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշեր և երեկ առավոտյան սահմանին Հայաստանի սադրանքների հետևանքով նահատակվել է 50 զինվոր։

 



Այս թեմայով լուրեր