Իրան. Մենք պատրաստ ենք համաձայնության

Իրանի փոխարտգործնախարար եւ գլխավոր բանակցող Ալի Բաքիրին

1780120
Իրան. Մենք պատրաստ ենք համաձայնության

«Շաբաթներ տեւած ինտենսիվ բանակցություններից հետո մենք ավելի քան երբեւէ մոտ ենք համաձայնության, բայց դեռ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»,- գնահատականն է արել։

Իր սոցկայքի գրառմանը ընդգծելով, որ բանակցող գործընկերները պետք է իրատես լինեն վերջնական համաձայնության համար, Բաքիրին ասեց․

«Նրանք պետք է խուսափեն կոնֆլիկտներից եւ դասեր քաղեն անցած 4 տարուց, ժամանակն է, որ նրանք լուրջ որոշումներ կայացնեն»։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի են ունենում միջուկային բանակցություններ, որոնցում քննարկվում են միջուկային համաձայնագրի ամբողջական կատարումը եւ ԱՄՆ-ի վերադարձը համաձայնագրին, որին մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Վաշինգտոնը, որը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից 2018 թվականին նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, անուղղակիորեն մասնակցում է բանակցություններին Եվրամիության (ԵՄ) միջոցով։

Կողմերը նշում են, որ բանակցությունները թեւակոխել են որոշման փուլ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ ինքը չի ակնկալում, որ արտաքին գործերի նախարար Անտոնի Բլինկենը Մյունխենի անվտանգության ֆորումում անհատական ​​հանդիպում կունենա իր իրանցի գործընկերոջ հետ։

«Սակայն, ինչպես վաղուց ենք հայտարարել, կարծում ենք, որ Վիեննայի բանակցությունների համատեքստում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ուղիղ բանակցությունները կբավարարեն մեզ»,- ասել է Փրայսը։

Փրայսը հայտնել է, որ իրենք անկեղծ են համաձայնագրին վերադառնալու հարցում, եւ որ Իրանի միջուկային ծրագրի մշտական ​​եւ ստուգելի սահմանափակման լավագույն միջոցը OKEP-ի համաձայնագրի կատարումն է։

Նշելով, որ իրենք շատ կարճ ժամանակ ունեն համաձայնության գալու համար, Նեդ Փրայսը հայտարարել է, որ առաջիկա օրերին կտեսնեն, թե արդյոք բանակցությունները վերջնական արդյունքի կհասնեն։

 



Այս թեմայով լուրեր