Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է հայտնել

Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։

1767142
Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է հայտնել

Արմեն Սարգսյանը գրավոր հայտարարության մեջ նշել է, որ իր երկրում կան տարբեր քաղաքական խնդիրներ, եւ ինքը չունի անհրաժեշտ գործիքներ՝ դրանց դեմ պայքարելու համար։

Նշելով, որ ինքը որպես նախագահ չունի սահմանադրական լիազորություն ներքին ու արտաքին խնդիրներ լուծելու համար, Սարգսյանը նշեց, որ որոշ քաղաքական խմբավորումներ նույնպես թիրախավորում են իրեն ու իր ընտանիքին։

Ընդգծելով, որ վերոնշյալ պատճառներով իր առողջության վրա նույնպես բացասաբար են ազդել՝ Սարգսյանն ասեց. «Երկար մտածեցի ու չորս տարի անց որոշեցի հրաժարվել նախագահի պաշտոնից։ Այս որոշումը կայացվել է ոչ թե զգացմունքային, այլ որոշակի տրամաբանության շրջանակներում»։

Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, որը նախագահ է ընտրվել 2018 թվականին, ավարտվում էր 2025 թվականին։



Այս թեմայով լուրեր