Գոլանի բարձունքներում նոր բնակավարեր կառուցելու մասին ելույթ՝Իսրայելի վարչապետից

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն կրկնապատկել հրեական բնակավայրերի թիվը սիրիական օկուպացված Գոլանի բարձունքներում։

1752883
Գոլանի բարձունքներում նոր բնակավարեր կառուցելու մասին ելույթ՝Իսրայելի վարչապետից

Իսրայելի Հանրային հեռարձակման կազմակերպության (KAN) հաղորդման համաձայն, կառավարության ամենշաբաթյա նիստը Բենեթի նախագահությամբ կայացել է սիրիական Գոլանի բարձունքների օկուպացված տարածքում գտնվող Մեւո Համա բնակավայրում։

Այստեղ իր ելույթում Բենեթն ասեց.
«Գոլանի բարձունքների բնակավայրերում տարիներ շարունակ լճացում է, մենք այստեղ դեֆիցիտ ունենք եւ պետք է լրացնենք:  Մեր նպատակն է կրկնապատկել հրեական բնակավայրերի թիվը Գոլանի բարձունքներում։ Իսկապես տպավորիչ է, որ այստեղ կողք կողքի նստած են աջ ու ձախ կուսակցությունների նախարարները։ Գոլանի բարձունքների ամրապնդումը սկզբունք է, որը միավորում է մեզ։   

Բենեթը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, եւ որ Ջո Բայդենի վարչակազմը չի փոխել այդ քաղաքականությունը։

Սպասվում է, որ Իսրայելի կառավարությունը կհաստատի Գոլանի բարձունքների զարգացման ծրագիրը։ Ծրագիրը, որը կարժենա 1 միլիարդ շեքել (317 միլիոն դոլար), նպատակ ունի Գոլանը դարձնել Իսրայելի վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների մայրաքաղաք:

Իսրայելը Գոլանի բարձունքների սիրիական տարածքը օկուպացրել է 1967 թվականից։



Այս թեմայով լուրեր